Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Եզակի հրատարակություններ, գիտական նստաշրջաններ. Գրականության ինստիտուտը շարունակում է ակտիվ աշխատել

Culture

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անգամ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել:

Ինստիտուտը լույս է ընծայում եզակի հրատարակություններ, պատրաստվում է նշանակալի միջոցառումներով տոնել բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի և կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, գրող Խրիմյան Հայրիկի 200-ամյակները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ արտակարգ իրավիճակում միշտ էլ մեր ժողովուրդը համախմբվել է: «Ինչքան էլ պարադոքսալ է վիճակը, մենք աշխատում ենք նույն կերպ: Մոտ 15 կամ 20 օր առաջ լույս տեսավ «Գրականագիտական հանդեսը», որը դասվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունված գիտական պարբերականների շարքը: Տարեկան երկու համար ենք տպագրում: Մի քանի օրվա ընթացքում լույս կտեսնեն նախորդ տարի Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակի առթիվ կազմակերպված գիտական նստաշրջանի նյութերը: Տպարան ենք հանձնում Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ կազմակերպված գիտական մեծ նստաշրջանի նյութերը: Այդ ժողովածուն աննախադեպ է թե՛ զեկուցումների թեմատիկ առումով, թե՛ դրանց թվով, թե ներկայացուցչականությամբ ու տարբեր երկրների գիտնականների մասնակցությամբ»,-պատմեց Դևրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ հրատարակվել է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուի 11-րդ հատորը, որում վարպետի գրականագիտական բնույթի հոդվածներն են և հուշերը:

Ինստիտուտում մի շարք եզակի ժողովածուներ են կազմվել: Դևրիկյանը հիշեցրեց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո մի գիրք լույս տեսավ՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում երկրաշարժերի տարեգրությանը, հայկական սկզբնաղբյուրներին: Նույն կերպ հիմա պատրաստելու են 250 էջից բաղկացած մի գիրք, որը կոչվում է «5­18-րդ դարերի հայկական սկզբնաղբյուրները համաճարակների մասին»:

Ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ գիրքը միջազգային հետաքրքություն է ներկայացնում, որովհետև դրանում նկարագրված են հայ գրողների, տպագրիչների՝ տարբեր եվրոպական կենտրոններում աշխատելու տարիներին հանդիպած համաճարակները, հատկապես ժանտախտը: Նկարագրվում է, թե համաճարակների ժամանակ ինչ պահվածք է ունեցել ժողովուրդը, ինչպես է պայքարել համավարակների դեմ: Ըստ Դևրիկյանի՝ գիրքը շատ արդիական է:

Անդրադառնալով Ղևոնդ Ալիշանի և Խրիմյան Հայրիկի 200-ամյա հոբելյաններին՝ նա ասաց, որ նախորդ տարի իրենց հրապարակումներում գիտական բարձր ցուցանիշն ապահովվեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակների շնորհիվ, իսկ այս տարի՝ Ալիշանի և Խրիմյան Հայրիկի հոբելյանների: «Մենք ինտենսիվ աշխատում ենք ոչ միայն հայկական միջավայրում, այլև Ռուսաստանի հետ, որովհետև և՛ Ալիշանը, և՛ Խրիմյան Հայրիկը սերտորեն կապված են եղել Սանկտ Պետերբուրգի հետ: Հուլիսի 6-ին՝ Ալիշանի 200-ամյակին, հեռավար մեծ գիտական եռօրյա նստաշրջան ենք կազմակերպելու, որին մասնակցելու են հայագետներ 8 երկրից: Լինելու է 60-ից ավելի զեկուցում»,-նշեց Դևրիկյանը:

Վերադառնալով կորոնավիրուսին՝ Դևրիկյանը շեշտեց, որ համավարակը ստիպել է որոշ բացթողումներ արձանագրել: «Իմ թերացումն այն է, որ շատ ուշադրություն չեմ դարձրել այն բանին, որ մեր գրադարանն առավել համալրվի՝ մտածելով, որ Ազգային գրադարանը կա, Ակադեմիայի գրադարանը կա, բայց այս վիճակը ցույց տվեց, որ մենք պետք է ունենանք ինքնաբավ գրադարան»,-ընդգծեց ինստիտուտի տնօրենը և հավելեց, որ հանրապետության առաջնային խնդիրներից պետք է լինի գրական ժառանգության թվայնացումը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network