Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Մենք գանձ ենք կորցնում. իրենք թքած ունեն այդ շենքի վրա, մեզ վրա՝ առավել ևս». Տիգրան Հեքեքյան

Culture

«Արամի 23 հասցեում գտնվող շենքի վիճակը նույնն է, որևէ առաջընթաց տեղի չի ունեցել, շենքն ինչպես կար 1,5 տարի առաջ, այդպես էլ այսօր է։ Մեր բոլոր 1,5 տարվա ջանքերը՝ փորձելու մի բան անել և որոշ պետական պաշտոնյաների ստիպել մեզ հետ միասին այդ գործընթացում աշխատել՝ մեզ որևէ տեղ չտարավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց է կառուցում։ Այդ հասցեում 1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր փորձերն է անցկացրել, բայց շենքը վթարային դառնալուց հետո դուրս է եկել տարածքից։

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ Քաղաքապետարանը նախագծերից մեկը հավանության էր արժանացրել, բայց շինարարություն իրականացնող ընկերությունը տարբեր պատճառաբանություններով փորձել է չանել, իսկ վերջում, երբ խուսափելու տեղ չեն ունեցել, պատճառաբանել են, թե շինարարություն անելու համար փող չունեն։

«Ես առաջարկեցի, որ, եթե փող չունի, կարող ենք մաս-մաս անել, որից հետո նորից տարբեր պատճառաբանություններ եղան, թե՝ արի այսպես անենք, այնպես անենք։ Ասացի՝ լսեք, շինթույլտվություն կա, օրենքը թույլ չի տալիս, որ այդպես անենք։ Վերջը շինարարություն անելուց հրաժարվեցին, մենք դիմեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղից մեզ ասացին, թե՝ պայմանագիր կնքեք, ու սկսեց շինարարությունը։ Ասում ենք՝ լսեք, մենք լծակներ չունենք, ձեր գտած շինարարական ընկերությունն է, այնպիսի տպավորություն է, որ մենք ինչ-որ խուլի հետ ենք խոսում։ Ստեղծվել է ունիկալ մի վիճակ, մենք վարչապետին նամակ ենք գրել, եթե սա էլ չաշխատեց՝ ուրեմն վերջնական կարող ենք բարձրաձայնել, որ սա ինչ-որ տեսակի սաբոտաժ է և կազմակերպված 1,5-ամյա քաշքշուկ՝ մի խումբ մարդկանց կողմից գրված սցենարով»,- հավելեց Տիգրան Հեքեքյանը։

Նա վստահ է, որ շինաշխատանքները ձգձգում են, որպեսզի կանգուն մնացած շենքի պատերը փլվեն, որն անհասկանալի ձևով չի քանդվում։
Ինչ վերաբերում է երգչախմբի պարապմունքներին, Տիգրան Հեքեքյանն ասաց, որ երգչախումբը որևէ պարապմունք չի անում, զումով էլ առհասարակ չեն պարապում՝ դա հեքիաթ է, այս մասին ասել է նաև Երգչախմբերի համաշխարհային ֆեդերացիայում հանդիպման ժամանակ։

«Զումով երգչախմբի հետ պարապելն ուղղակի անհնարին է, և ով էլ փորձի ասել, թե այդկերպ պարապում է՝ պարզապես խորամանկում է։ Որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքս՝ մեկ առ մեկ երեխաներին ձայնագրելով՝ կարողացա ստեղծել մի ստեղծագործություն, որն ուղարկեցի Երգչախմբերի համաշխարհային մրցույթին։ Աշխարհի 44 երկրներից 148 երգչախմբեր են մասնակցել այդ մրցույթին, որտեղ հատուկ մրցանակը շնորհվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին։ Եթե այսպես շարունակվի՝ երգչախումբը երևի չաշխատի։ Պարապմունքների տեղի համար մենք գտանք տարբերակ, որի համար պետք է վճարեր այն կառույցը, որը մեզ վնաս էր պատճառել, երկու ամիս վճարեցին ու այլևս չվճարեցին»,- շեշտեց Տ. Հեքեքյանը։

Նրա բնորոշմամբ՝ իրենք մի բան են ասում, պատկան մարմիններն այլ բան են անում, իրավիճակի հետ կապված՝ գրում են ԿԳՄՍ նախարարությանը, բայց պատասխանը ստանում են մեկ ամիս անց։

«Գրել ենք Կառավարության աշխատակազմի ղեկավարին, երկու ամիս սպասել ենք, ու ոչ էլ պատասխանել են։ Եթե ձեռագիրն արհամարհելն է, եթե քաղաքականությունը որոշված սցենարով արհամարհելն է, ապա դրա համար ես մի տեղ ասացի, որ այնպիսի տպավորություն ունեմ, որ այս գործով ես զբաղվում եմ ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում։ Մենք գանձ ենք կորցնում, իրենք թքած ունեն այդ շենքի վրա, մեզ վրա՝ առավել ևս»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network