Փելոսին կարծում է, որ Բայդենը չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում. CNN
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չի կարողանա ընտրություններում հաղթել երկրի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տվյալներով ՝ Փելոսին Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հարցումները ցույց են տալիս, որ նա չի կարող հաղթել նախագահական ընտրություններում և այդպիսով դեմոկրատներին կզրկի Ներկայացուցիչների պալատում հաղթելու հնարավորությունից:
Միաժամանակ, ինչպես նշում է CNN-ը, հայտնի չէ, թե արդյոք Փելոսին Բայդենին խնդրել է դուրս գալ նախընտրական մրցապայքարից։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։