«Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան
Socity«Շատ հետաքրքրիր բան եղավ․ մի աղջիկ անցնում էր, ասաց՝ ես այլևս ուսանող չեմ, արդեն գործազուրկ եմ։ Մաղթենք մեր բոլոր շրջանավարտներին, որ նրանք շուտափույթ աշխատանք գտնեն և իրենց մասնագիտական որակները ցույց տան աշխատանքի մեջ»,-այս մասին հուլիսի 16-ին, Պոլիտեխնիկի թվով 91-րդ շրջանավարտների ավարտական երեկոյից հետո Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ այն համագործակցությունը, որ կա տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև, գնալով էլ ավելի է զարգանում։ Պոլիտեխնիկի 600-ից ավելի շրջանավարտ այսօր իր մասնագիտական ուղին շարունակում է կոմբինատում։
«Ես դրանցից մեկն եմ։ Երբ խոսում ենք կոմբինատից կամ հանքարդյունաբերությունից, աշխատանքը հենց հանքի հետ են ասոցացնում, սակայն ոլորտն այնքան մեծ է, տարբեր մասնագիտությունների տեր անձինք են այնտեղ անհրաժեշտ և շատ կարևոր։ Շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ որքան շատ ունենանք, այնքան ավելի հզոր կլինի մեր արդյունաբերությունը»,-ասաց Արմեն Ստեփանյանը։
Նշենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երեկոյի հովանավորներից մեկն է։
Մանրամասները՝ տեսանյութում։