Ակների բնակիչն անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գնացել էր արոտավայրեր և չէր վերադարձել. նրա դին հայտնաբերվել է լեռան լանջին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 16-ին, ժամը 23:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակներ գյուղի բնակիչ Կ. Բ.-ն (ծնված 1962 թ.) անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին:
Փրկարարները դին պատգարակով իջեցրել են լեռան լանջից (մոտ 400 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live