Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
SocityՖասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 10 մլրդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2024 թվականի մայիսի 21-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ։
Կապիտալի համալրումն իրականացվել է Բանկի բաժնետերերի՝ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, և պահպանվել է բաժնեմասերի հավասարաչափ հարաբերակցությունը։
Համալրման արդյունքում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալն այժմ ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ:
Կանոնադրական կապիտալի համալրումը զարկ կտա Ֆասթ Բանկի դինամիկ աճին, կուղղվի նորագույն տեխնոլոգիաներում ներդրումների ավելացմանը և կնպաստի սպասարկման որակի բարելավմանը: