Գերմանիայում ամենամեծ եվրոպական կայանն են բացել
EconoмицсԱրևելյան Գերմանիայում՝ Լայպցիգի մոտ, գործարկվել է եվրոպական ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Witznitz-ը՝ 500 հեկտար տարածքով։ Նրա հաճախորդների թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են նավթագազային Shell կոնցեռնը և Microsoft Corporation-ը:
Witznitz էներգետիկ պարկը բաղկացած է 1 միլիոն 100 հազար ֆոտովոլտային վահանակներից։ Դրանք գտնվում են 500 հեկտար տարածքի վրա, որը մոտավորապես հավասար է 700 ֆուտբոլի դաշտի տարածքին։ Էլեկտրակայանի հզորությունը 650 ՄՎտ է։ Համեմատության համար՝ ժամանակակից ատոմակայաններում մեկ էներգաբլոկի հզորությունը տատանվում է 1000-ից մինչև 1200 ՄՎտ: Ըստ էլեկտրամատակարարման համակարգի օպերատորի՝ 50Hertz-ի, ժամանակակից սարքավորումների և ռեակտիվ էներգիայի էլեկտրական էֆեկտի օգտագործման շնորհիվ այս արևային էլեկտրակայանն առաջին անգամ կարող է ապահովել ցանցի կայունությունը նույնիսկ գիշերը։
Witznitz էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, իսկ 2023 թվականի դեկտեմբերին դրա առաջին փուլը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել։ Այս նախագծի իրականացումն ամբողջությամբ ֆինանսավորվել է «Սիգնալ Իդունա» ապահովագրական կոնցեռնի կողմից։ Witznitz էներգետիկ պարկի գրեթե ողջ հզորությունը 15 տարով գնել է Shell-ը, որը հոսանքի կեսը կվերավաճառի Microsoft Corporation-ին:
Ե՛վ բրիտանական նավթագազային ընկերությունը, և՛ ամերիկյան տեխնոլոգիական հսկան մեծ քանակությամբ կանաչ էլեկտրաէներգիայի կարիք ունեն։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Սողոմոնյան