Ձեռք է բերվել Բաղդադում Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածություն. Իրաքի արտգործնախարար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի եւ Թուրքիայի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Բաղդադում երկու երկրների պաշտոնատար անձանց հանդիպման մասին, ուրբաթ Վաշինգտոնում տեղեկացրել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, տեղեկացրել է Al Mayadeen-ը։
«Իրաքի ղեկավարության մակարդակով երկխոսություն է վարվում սիրիական եւ թուրքական կողմերի հետ, եւ օրը կորոշվի Բաղդադ վերադարձից հետո»,- ասել է Հուսեյնը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, «որպեսզի սկսվի հարաբերությունների վերականգնումը երկու երկրների միջեւ»՝ ավելացնելով, որ «Ֆիդանը լիազորված է կազմակերպել Ասադի հետ հանդիպումը երրորդ երկրում»։
Էրդողանը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ նա Ասադին հրավիրել է հանդիպման կամ Թուրքիայում, կամ երրորդ երկրում, որպեսզի սկսվի նոր գործընթաց եւ հաղթահարվի լարվածությունը երկու երկրների միջեւ հարաբերություններում։
Մինչ այդ Էրդողանը ակնարկել էր, որ Թուրքիան Ասադին կհրավիրի «ցանկացած պահի», երկու երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման հնարավոր բանակցությունների համար։
Ասադն իր հերթին հայտնել է, որ բաց է բոլոր նախաձեռնությունների համար՝ կապված Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետ, որոնք հիմնված են նրա բոլոր տարածքներում սիրիական պետության ինքնիշխանության եւ ահաբեկչության ու նրա կազմակերպությունների դեմ պայքարի վրա։