«Ես միայն մեկ պլաստիկ վիրահատության եմ դիմել». Լուիզա Ներսիսյան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Դիմել եմ միայն մեկ պլաստիկ վիրահատության, քիթս եմ վիրահատել, և ոչ թե դրսում, այլ՝ մեզ մոտ՝ Հայաստանում: Մեր մասնագետներին վստահում եմ: Կոսմետիկ միջամտություն անելը դա վիրահատություն չէ, բայց միշտ վերագրում են վիրահատության: Մաշկի խնամքի տարբեր ձևեր կան, որոնք առանց դանակի տակ մտնելու ճշգրիտ շտկումներ են անում: Հիալորոնաթթուն ներարկում են մաշկի մեջ, որը մաշկին ձգվածություն է տալիս: Ի դեպ՝ տղամարդիկ էլ են անում: Տարիքի հետ քեզ պետք է թարմացնես: Տարին մեկ կամ 2 տարին մեկ անգամ է արվում այդ պրոցեսը»,- VTV յութուբյան ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
«Իրականում, մարդիկ, որքան որ մտածում են իմ մասին, ես այդքան չեմ հետևում ինձ, կուզեի, իհարկե, այդքան շատ ժամանակ տրամադրեի ու կարողանայի մանրակրկիտ ինձնով զբաղվել: Ես զուտ կարողանում եմ պահի տակ կողմնորոշվել, հրաշքներ գործել ու լավ տեսք ունենալ: Ամբողջ օրը դրանով չեմ զբաղվում: Իմ մասնագիտության թերություններից է, որ անկախ իմ կամքից սկսում եմ արագ ապրել, այսինքն՝ արագ շպարվել, արագ պատրաստվել: Ես կես ժամում կարող եմ պատրաստվել և տանից դուրս գալ, բայց օրեր են լինում, որ ողջ օրն անցկացնում եմ գեղեցկության սրահում»,- պատմել է Լուիզան:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live