Հայտնի է այսօր ավտովթարից մահացած վարորդի ինքնությունը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գարեգին Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին, Գետազատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, անցել առվակի վրայով և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Արթուր Գալստյանի գլխավորությամբ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել Է «Արտաշատ» բժշկական կենտրոն Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live