Դանակահարություն՝ Քասախ գյուղում․ վիրավորին հայտնաբերել են պարեկները
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան, ինչից հետ ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա ահազանգել շտապօգնություն, ինչից հետո քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին։ Վերջինս «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ վիրավորի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն ավելի ուշ հայտնաբերվելու դեպքում հնարավոր է՝ արնաքամ լիներ, ինչը ողբերգական ավարտ կունենար։