Հայաստանի տարածքում որտե՞ղ են նախընտրում հանգստանալ քաղաքացիները
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ը բազմիցս անդրադարձել էր Հայաստանում գործող տուր ընկերություններին ու դրանց գործունեությանը դեպի արտերկիր։
Այսօր մենք խոսեցինք մի շարք կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են նաև տուրեր Հայաստանի տարածքում։ Նախորդ տարվա համեմատ այս տարի բնակչության մեծ մասը նախընտրում է հանգիստն անցանկացնել Հանրապետության տարածքում։
«Այս տարի Հայաստանում ճանփորդող մարդկանց թվաքանակը բավականին շատ է նախորդի համեմատ»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին «Armenia fun travel»-ից։
Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող տեսարժան վայրը Գառնի և Գեղարդն է, ինչպես նաև մարդիկ նախընտրում են տուրեր դեպի Սևանա լիճ, Գոշավանք․ դա հիմնականում ընտրում են օտարերկրացիները, իսկ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ ընտրում են տուրեր դեպի Նորավանք և Արենի։ «Դեպի Սյունիքի մարզ տուրերը մեզ մոտ այս պահին քիչ են, միգուցե հետո ավելի ակտիվանա այդ ուղղությունը, բայց մեզ մոտ հիմնական ու պահանջված ուղղությունները դեպի Գառնի, Գեղարդ են»,- հավելեց մեր զրուցակիցը։
«One Way» տուրիստական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենց մոտ ամենապահանջված ուղղություններն են՝ Տաթևը, Գառնին, Գեղարդը, Սևանը, Դիլիջանը, Լոռվա մարզի բոլոր տեսարժան վայրերը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզը, առողջարանային քաղաք Ջերմուկը։ «Մեր տուրիստականն ամեն օր ունենում է տուրեր դեպի նշված տարածքները»։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ եթե մարդիկ ցանկանում են մի քանի վայրեր մի օրում այցելել, դա նույնպես կազմակերպվում է։ «Օրինակ եթե ցանականում են Խոր Վիրապ և Գառնիի հեթանոսական տաճար մեկօրյա այցով ամփոփել, մենք դա կազմակերպում ենք»,- նշեց նա։
Իսկ Սյունիքի մարզն այս պահին ևս ակտիվ ուղղություններից է։ Հաճախորդները հիմնականում նախընտրում են Տաթևի վանք, Խնձորեսկ և Շաքիի ջրվեժ ուղղվածությունը։
Դեպի Խուստուփ տուրը հիմնականում սեզոնային է, երեք ամսվա մեջ մի քանի անգամ են լինում, որը բարձր հաճախականություն է համարվում։
Hyur Service տուրիստական ընկերությունը կազմակերպում է ինչպես անհատական, այնպես էլ խմբակային տուրեր։ «Խմբակային տուրեր կոնկրետ այս սեզոնին ունենք չորս ուղղվածության,իսկ անհատական ըստ անձի ցանկության»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։
Ամենաակտիվներից են՝ Խոր Վիրապը, Գառնի տաճարը, Նորավանքը, Տաթևը՝ հայտնի իր ճոպանուղով։ Հաճախորդների մեծ մասն ընտրում է նաև բնությանն մոտ էքսկուրսիաները՝ Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան։
Վիկա Աբգարյան