Քիմ և Քլոյե Քարդաշյաններին հրավիրել են Ասիայի ամենահարուստ մարդու որդու պսակադրության տոնակատարություններին (լուսանկարներ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան իրապատում շոուների աստղեր Քիմ և Քլոյե Քարդաշյանները հրավիրված են Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությանը, որի տոնակատարությունը մեկնարկել է ուրբաթ և տևելու է երեք օր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, պսակադրությունը կայանալու է Մումբայում. Անանտ Ամբանին կամուսնանա մեկ այլ մեծահարուստ ընտանիքի ներկայացուցչի՝ Ռադհիկա Մերչանտի հետ:
Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում՝ ցույց է տվել ինչ տեսքով են ինքն ու քույրը գնացել միջոցառմանը: Քիմը կրել է ճերմակ, իսկ Քլոյեն՝ սրճագույն հագուստ: Հյուրերի ցանկում են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախկին նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլ աստղեր, քաղաքական գործիչներ:
Պարբերականը մանրամասնում է, որ 67-ամյա Մուքեշ Ամբանին զույգին արդեն նվիրել է շքեղ վիլլա Դուբայի Palm Jumeriah-ում: Այն ունի տասը ննջասենյակ և սեփական մասնավոր լողափ: Զույգին նաև տրվել է Bentley Continental GTC Speed մեքենա և պատվերով պատրաստված զարդերի ու հագուստի շլացուցիչ հավաքածու՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ:
Ամբանիի կինը՝ 60-ամյա Նիտան, հարսին նվիրել է մեծ մարգարիտով և ադամանդներով մանյակ՝ 15 միլիոն դոլար արժողությամբ, իսկ որդուն՝ 4 միլիոն դոլար արժողությամբ Cartier բրոշ:
Ամբանիները նաև պատվիրել են 100 մասնավոր ինքնաթիռ, որպեսզի իրենց հայտնի հյուրերին ամբողջ աշխարհից Հնդկաստան տեղափոխեն տոնակատարությունների համար: Մումբայի բոլոր հինգ աստղանի հյուրանոցները հյուրերի համար ամրագրված են և վճարված Ամբանի ընտանիքի կողմից: