Խոշոր վթար՝ Երևանում. «Opel»-ը բախվել է մի քանի ծառերի և կողաշրջվել, պայքարում են վիրավnրների կյանքի համար
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեղել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում 27–ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, որոնցից մեկն արմատախիլ է եղել և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի շարժիչը և առջևի անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել են:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live