Սա իմ վերջին Ամերիկայի գավաթն է. Մեսսի
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունը վերջինն է լինելու իր կարիերայում։
«Իրականությունն այն է, որ մեզ համար բարդ էր Ամերիկայի գավաթի եզրափակիչ հասնելը, քանի որ թիմերը խաղում են ավելի հավասար, քան երբևէ։ Սա իմ վերջին Ամերիկայի գավաթն է։ Հիմա ես պատրաստվում եմ անցկացնել վերջին հանդիպումս այս մրցաշարում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Արգենտինայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կխաղա Կոլումբիայի հավաքականի հետ։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է հուլիսի 15-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 04։00-ին։