Ֆրանսիայում այրվում է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի գմբեթը (տեսանյութեր)
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ֆրանսիայում գտնվող Ռուանի տաճարի գմբեթն այրվում է: Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Հրդեհի պատճառը պարզվում է։
BFM TV-ի կադրերում երևում է, որ ծխի մուգ սյունը բարձրանում է տաճարի գմբեթից: Մայր տաճարի բոլոր այցելուները տարհանվել են։
Ֆրանսիայի Ռուան քաղաքի գոթական տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Տաճարի բարձրությունը 151 մետր է։ Այն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային ժառանգության ցանկում։
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: