Վարկածներ կան, որ վարորդը կա՛մ քնած է եղել, կա՛մ ինֆարկտ է ստացել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վարկածներ կան, որ վարորդը կա՛մ քնած է եղել, կա՛մ ինֆարկտ է ստացել։ Ուրիշ բան չկար»,- Iravaban.net–ի հետ զրույցում հայտնեց Գորայքի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը։
«Այնպես չէ, որ տեսանելիություն չկար, ջուր է եղել՝ «սղացել է»։ Կամ շատ արագ է վարել, կամ քնած է եղել, կամ ինֆարկտ է խփել վարորդին։
Ես հենց նոր եկա դեպքի վայրից, դիերը տարել են, ես եկել եմ»։
Վարչական ղեկավարը նաև դեպքի վայրից լուսանկարներ է փոխանցել։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են 2 անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live