Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակիցն ինքնահրկիզման փորձ է արել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակիցն ինքնահրկիզման փորձ է արել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինքնահրկիզման փորձը գործադիր իշխանության շենքում արել է Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Էլնուր Ալիևը։
Հաղորդվում է, որ Ալիևը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բաքվի 5-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի այրվածքների բաժանմունք։
Հայտնի է դարձել, որ Ալիևն ամուսնության նպատակով Մասալլի թաղամասից աղջկա է առևանգել։
«Աղջկա ընտանիքը դեմ է եղել դրան, իսկ մայրը ընդդեմ Է.Ալիևի դատական հայց է ներկայացրել։ Մայրը պնդում է, որ Ալիևն իր դստերը խաբեությամբ դուրս է հանել տնից։ Աղջկա ընտանիքը 11 հազար մանաթի չափով փոխհատուցում է պահանջում։ Չնայած նախնական համաձայնությանը, աղջիկը դատարանում հանդես է եկել նաև որպես հայցվոր»,- գրում են լրատվամիջոցները։
Ձերբակալությունից վախենալով, Ալիևը խուճապի է մատնվել և Ջալիլաբադի շրջանի զբաղվածության ծառայության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live