ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է, ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցներինը՝ ավելացել. «Gallup»
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախկին հարցման տվյալների համեմատ, որն անցկացվել էր փետրվարին, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցներինն ավելացել է 7 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նա նշել է, որ հուլիսին հարցվածների 44,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի չեզոք երկիր եւ չլինի ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ անդամ, 16,9 տոկոսը կարծում է, որ պետք է շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, 29 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին։
Նրա խոսքով՝ հարցվածների 15,2 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ շարժվում է ճիշտ ուղղությամբ, 10,6 տոկոսը՝ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ, 23,1 տոկոսը՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ, 28,5 տոկոսը՝ միանշանակ սխալ ուղղությամբ։
«Դժվարացել է պատասխանել հարցվողների 22,5 տոկոսը»,- նշել է նա։
Հարցումն իրականացվել է հեռախոսով, հուլիսի 3-6-ին, 1 100 հարցվողների շրջանում։