Ուկրաինայի ԶՈւ–ն գիշերը գնդակոծել է Գորլովկան. 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով Գորլովկայի երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել մեկ գիշերվա ընթացքում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինական զինված ագրեսիայի հետևանքով գիշերը Գորլովկայի 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել»,– ասվում է քաղաքապետի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի ժամանակով ժամը 1:40-ին (Երևանի ժամանակով 2:40-ին) Գորլովկայի ուղղությամբ արձակվել է 155 միլիմետր տրամաչափի 3 արկ:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկությունները։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: