Սահմանապահ Այգեպարից տեղեկացնում են
SocityՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է. «Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները: Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը»: