4 մարդ մահացել է, 20-ը` վիրավորվել Բելգորոդում Ուկրաինայի ԶՈՒ հարվածների հետևանքով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարվածների հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել, իր տեսաուղերձում հայտնել է Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա նաև հայտնել է, որ 17 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, երկուսի վիճակը՝ ծանր: Վնասվել են նաև 160 բնակարան, 60 առանձնատուն, 140 ավտոմեքենա. վերականգնողական աշխատանքները կփորձեն հնարավորինս արագ սկսել։