Կենտրոն վարչական շրջանում բացվեց «Յունիբանկ»-ի Բայրոն մասնաճյուղը
SocityՅունիբանկն՝ ի ուրախություն իր հաճախորդների, արդեն նոր մասնաճյուղ ունի Երևանի սրտում։ Կենտրոն վարչական շրջանում բացվեց Յունիբանկի Բայրոն» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Երևան, Բայրոն 1:
Ինչպես բանկի մյուս մասնաճյուղերում, այստեղ ևս ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար:
«Բայրոն» մասնաճյուղը տրամադրելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ միևնույն ժամանակ մասնագիտանալով կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ:
Նոր մասնաճյուղում կապահովվի փոքր և միջին բիզնեսի կենտրոնացված սպասարկում: Մասնաճյուղում առկա են հերթերի կառավարման համակարգ և վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար: Եվ քանի որ հատկապես իրավաբանական անձանց բանկային գործարքներն առավել հարմար է իրականացնել քաղաքի կենտրոնական հատվածում, ուստի Յունիբանկ ԲԲԸ-ը հոգացել է այդ մասին՝ իր հաճախորդների համար ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները։
Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի գործունեության զարգացմամբ և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Մասնաճյուղն ունի նաև հատուկ առաջարկներ՝ մասնավորապես բիզնես վարկերի և լիզինգի տրամադրման ուղղությամբ։
Ունենալով մեծ պահանաջարկ՝ իր հաճախորդներին արժանվույն սպասարկելու և տարբեր բանկային գործառույթներ իրականացնելու, Յունիբանկը կշարունակի ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ նոր մասնաճյուղեր բացելով ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում: