Արթուր Վանեցյանին կաշկանդել հնարավոր չէ
Politics«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու քայլը, պարզվում է ոչ միայն շինծու է, այլև կտրված է իրականությունից: Բայց, այնուամենայնիվ այս ամենը չի խանգարում, որ ևս մեկ անգամ իշխանությունները փորձ անեն Վանեցյանի համբերությունը ստուգելու համար նրան ԱԱԾ հրավիրել, իբրև հերթական զգուշացում: Բայց, ինչպես երևում է, նման «զգուշացումները» ոչ միայն չեն կաշկանդում կուսակցության առաջնորդին, այլև չեն կարող ազդել կուսակցաշինության ու հետագա ծրագրերը կյանքի կոչելու վրա:
ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Վանեցյանը մեկնել է Արտաշատ, մասնակցելու «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նա կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, իսկ կարճ ճեպազրույցի ժաանակ պատասխանել նաև լրագրողների հարցերին։ Այնպես որ, իշխանությունների կողմից իրականացվող տարբեր ճնշումները ո՛չ միայն չեն ազդում կուսակցության աշխատաքի բնականոն գործունեության վրա, այլև հակառակ էֆեկտ են առաջացնում, և այս պայմաններում կուսակցությունը գնալով նոր թափ է հավաքում, ապագային միտված նոր ծրագրեր է մշակում և իրականացնում: