Արքայադուստր Աննան ոչինչ չի հիշում․ բրիտանական թագավորական ընտանիքում անհանգիստ են
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական արքայադուստր Աննայի դուստրը՝ Զարա Թինդոլը չափազանց անհանգստացած է իր մոր վիճակով, ով հոսպիտալացվել էր գլխին ստացած հարվածի պատճառով։ Նա կորցրել է հիշողությունը։ Ըստ բրիտանական մամուլում տեղ գտած հրապարակումների, Զարա Թինդոլը վաղուց է նման մտավախություն ունեցել։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները նշել են, որ արքայադուստր Աննան չափազանց ծանրաբեռնված է եղել եւ դա հնարավոր է, որ ազդեր նրա առողջական վիճակի վրա։ Թագավորական ընտանիքում մտահոգված են տեղի ունեցածով։ Արքայադստեր դուստրը հույս ունի, որ մոր մոտ հիշողության կորուստը ժամանակավոր բնույթ է կրում։
Հիշեցնենք, որ 73-ամյա արքայադուստր Աննան գլխի վնասվածք էր ստացել շաբաթներ առաջ՝ զբոսանքի ժամանակ։ Եղիսաբեթ 2-րդ թագուհու դուստրը հոսպիտալացվել էր ուղեղի ցնցում ախտորոշմամբ։ Մասնագետները նշում են, որ նրան հնարավոր է ձին է հարվածել, սակայն արքայադստեր մոտ հիշողության կորուստ կա եւ նա չի կարողանում ոչինչ պատմել։