1,69 մլն եվրո․ Նապոլեոնի ատրճшնшկները վաճառվել են աճուրդում (լուսանկարներ)
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ատրճանակները, որոնցով նա փորձել էր ինքնասպանություն գործել, աճուրդում վաճառվել են 1,69 միլիոն եվրոյով, հաղորդում է BBC-ն։
Ակնկալվում էր, որ փարիզյան զինագործ Լուի-Մարին Գոսեի կողմից ստեղծված զենքերը կվաճառվեին 1,2-1,5 միլիոն եվրոյով: Ատրճանակները վաճառվել են հուլիսի 7-ին Osenat աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ, որտեղ Նապոլեոնը փորձել էր ինքնասպան լինել 1814 թվականին գահից հրաժարվելուց հետո:
Երկու ատրճանակի վաճառքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերջերս դրանք որակեց որպես ազգային գանձ և արգելեց դրանց արտահանումը: Ըստ BBC-ի՝ Ֆրանսիայի կառավարությունն այժմ 30 ամիս ժամանակ ունի՝ վաճառքի առաջարկ անելու ատրճանակների նոր տիրոջը, որի անունը չի նշվում։ Սա նաև նշանակում է, որ ատրճանակները Ֆրանսիայից կարող են դուրս բերվել միայն ժամանակավորապես։
Ատրճանակները զարդարված են ոսկով և արծաթով, դրանց վրա պատկերված է Նապոլեոնի պրոֆիլը։
Նշենք, որ Նապոլեոն Բոնապարտի իրերը բավական մեծ պահանջարկ ունեն։ Նրա եռանկյունի գլխարկներից մեկը 2023 թվականի նոյեմբերին վաճառվել էր 1,9 միլիոն եվրոյով։