ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել ֆուտբոլի զարգացմանը
SportՈղջ աշխարհն այս օրերին ֆուտբոլային տրամադրության մեջ է։ Եվրոպայում և ամերիկյան մայրցամաքում ֆուտբոլի առաջնությունները թևակոխել են կիսաեզրափակիչների փուլ՝ դառնալով ավելի դիտարժան․ Առաջնություններն ու մասնակից երկրների ցանկը լավ առիթ են մասնագետների ու ֆուտբոլասերների համար՝ քննարկելու սեփական երկրի ֆուտբոլային հաջողությունները կամ անհաջողությունները։ Հատկապես, երբ հարևան երկրներից մեկին հաջողվում է դուրս գալ Եվրոպայի առաջնության խմբային փուլ։
Կարևոր է, իհարկե, մանկապատենական ֆուտբոլի զարգացումը, և այդտեղ ոչ պակաս գործ ունեն մեծ ընկերություններն իրենց սոցիալական ծրագրերով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։ 2022 թվականին Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբը վերանվանվեց Սյունիք և նոր ներդրումներով ու նոր նպատակներով սկսեց մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը։ Ընկերությունն ամբողջությամբ ֆինանսավորում է Սյունիք ֆուտբոլային ակումբի գործունեությունը, որտեղ բացի գլխավոր թիմից, մարզվում են ավելի քան 400 երեխաներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերից։
Ավարտված մրցաշրջանում Սյունիք-ը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոն։ Իսկ ակումբի պատանեկան թիմերը խոստումնալից արդյունքներ են գրանցել 2023/2024 թթ․ պատանեկան առաջնություններում։
Ուրախալի է, որ Սյունիք-07-ի (մինչև 17 տարեկանների թիմ) հինգ ֆուտբոլիստներ իրենց նորամուտի խաղերն են անցկացրել առաջին թիմի կազմում, իսկ Սյունիքի աղջիկների թիմն առաջնությունում համարվում է լավագույններից մեկը։
2023 թ․ Սյունիք ֆուտբոլային ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 493 միլիոն ՀՀ դրամ։ Անցած տարի ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվել են Տեղ համայնքի Տեղ և Կոռնիձոր բնակավայրերի խաղադաշտերը, նորոգվել է Կապանի Լեռնագործ մարզադաշտը։
Ընկերությունը խրախուսում և աջակցում է նաև սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերի անցկացմանը։
ԶՊՄԿ գործունեությունը ֆուտբոլի մասսայականացման և զարգացման գործում ահռելի է, բայց միայն մեկ ընկերություն չի կարող ողջ բեռը տանել իր ուսերին։ Մյուս ընկերություններն էլ պիտի օրինակ վերցնեն ԶՊՄԿ-ից։
Անի Մանուկյան