Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել կնոջը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կնոջը կուլ է տվել պիթոնը։ Ինչպես նշում է The Asean Daily-ն, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 30-ամյա կինը գնում էր իր երեխայի համար դեղ բերելու։
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել Սիտեբա գյուղում։ Երբ կինը երկար ժամանակ հետ չի վերադարձել, ընտանիքը որոնումների է գնացել և տնից 500 մետր հեռավորության վրա գտել նրա հողաթափերը, իսկ արահետից 10 մետր հեռավորության վրա՝ ուռած մարմնով պիթոնին։ Նրանք սպանել են օձին և, կտրելով մաշկը, հայտնաբերել կնոջ մարմինը։