ՆԱՏՕ-ն վախենում է ընտրություններում Լե Պենի կուսակցության հնարավոր հաղթանակից․ Euractiv
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի անդամները վախենում են դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի Ազգային հանրահավաքը հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին գրում է Euractiv-ը՝ ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրներին հղումով։
Նշվում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն Ազգային ժողովի քվեարկության երկրորդ փուլում, նրանք կկարողանան կա՛մ մտնել կառավարություն, կա՛մ դառնալ ուժեղ խորհրդարանական փոքրամասնություն, որն ընդունակ է արգելափակել իշխող կոալիցիայի նախաձեռնությունները։
ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկի կարծիքով՝ դա կարող է ազդել Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Էմանուել Մակրոնը կմնա նախագահ։ Աղբյուրը նաև նշել է, որ որոշ դիվանագետներ մտավախություն ունեն, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և նաև սկսել ավելի քիչ, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան այժմ: