Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
SocityԿոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:
Առաջիկայում՝ ցուցակումից հետո, պարտատոմսերը կսկսեն շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում՝ հասանելի դառնալով պարտատոմսերի երկրորդային շուկայում:
Կոնվերս Բանկում գոհունակությամբ են փաստել դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը և հիշեցրել, որ ավելի վաղ՝ թողարկման մեկնարկից մի քանի օր հետո ամբողջությամբ տեղաբաշխվել էին նաև Բանկի դրամային պարտատոմսերը:
«Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը վկայում է դրանց մրցունակության և ներդրումների այլընտրանքային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության մասին: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա ներդրումային ևս մեկ՝ նոր առաջարկով»,- ասել են Բանկում:
Նշվել է, որ պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ Հայաստանի Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտների նկատմամբ հարկեր չեն կիրառվում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: