Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը
Socity«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, որը վերաբերում էր հունիսի 12-ին ցուցարարների հանդեպ ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողություններին, գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:
Սա ոստիկանական բռնությունների մասին արդեն երկրորդ հանցանքի մասին հաղորդումն է «ՀայաՔվեի» կողմից, առաջինը վերաբերում էր մայիսի սկզբին Կիրանց գյուղի բնակիչների հանդեպ ոստիկանության վայրագ գործողություններին:
«ՀայաՔվեն» հետամուտ է լինելու ոստիկանական բռնությունների մեղավորների ամբողջական շրջանակի բացահայտմանն ու պատասխանատվության ենթարկելուն: