Հայտնի է՝ որքան ժամանակում են կորոնավիրուսի մասնիկները մահանում ջրի մեջ
CultureԿորոնավիրուսի գրեթե բոլոր մասնիկները՝ 90 %-ը, 24 ժամվա ընթացքումջրի մեջ սենյակային ջերմաստիճանում մահանում են, իսկ մնացած մասինկները՝ պաթոգենները, 72 ժամվա ընթացքում, հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում: «Վեկտոր» կենտրոնում կատարվել են ուսումնասիրություններ SARS-CoV-2 կորոնավիրուսի կենսունակության վերաբերյալ: Գիտնականներին հաջողվել է հաստատել, վիրուսը չի բազմապատկվում տարրալուծված և ծովային ջրերում, բայց այն կարող է մնալ կենսունակ: Ավելին, դրա կենսունակության ժամանակը ուղղակիորեն կախված է ջրի ջերմաստիճանից: Այսպիսով, եռացնելիս մասնիկները ամբողջությամբ ոչնչացվում են:
Մարտի սկզբին ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ որակելու մասին: Մինչ օրս ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 16,5 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 650 հազար մարդ: