Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է հղել Մարին Լը Պենին
Socity«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղարկել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին։
Հարգարժան տիկին Լը Պեն,
Շնորհավորում եմ Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների առաջին փուլում Ձեր քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, երկրորդ փուլում կամրապնդվի Ձեր հաջողությունը և Ձեր քաղաքական ուժի ծրագրերը առաջընթաց կբերեն Հայաստանի բարեկամ և դաշնակից Ֆրանսիային։