Կանաչ էներգիա Հայֆայի համար. նոր հավակնոտ նախագիծ
EconoмицсՀայֆան՝ Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքը, քայլում է ժամանակին համընթաց` ներկայացնելով էներգաարդյունավետության ոլորտում նորարարական լուծումներ, գրում է Haifaru.co.il-ը։ Տեղական իշխանությունները Yaffe Nof ընկերության հետ համատեղ իրականացնում են նոր սերնդի էներգետիկ ենթակառուցվածքի ստեղծման լայնածավալ նախագիծ։ Նպատակն է ապահովել էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությունը, պահպանումը և ռացիոնալ օգտագործումը քաղաքային շենքերում և հանրային տարածքներում:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում նախագծի զարգացման համար նախատեսվում է ներդնել մոտ 500 մլն շեքել։ Նախնական հաշվարկներով ներդրված համակարգերը թույլ կտան արտադրել մինչև 50 մեգավատ կանաչ էներգիա։ Եվ դա էական ներդրում է ամբողջ երկրի էներգաարդյունավետության բարձրացման գործում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]