Լիբանանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանից 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական կործանիչները գրոհել են շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թիրախները։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Արձանագրվել է, որ Լիբանանից արձակվել է մոտ 25 հրթիռ դեպի Գալիլեա (հյուսիսային Իսրայելում): Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն Գալիլեայի արևմտյան մասում գտնվող շենքին վնաս է հասցվել: Իսրայելի հրշեջ ծառայությունները ներկայումս աշխատում են մարել հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհները»,- ասված է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ «վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի Նաբաթիյից հյուսիս գտնվող Ջեբել Սաֆի շրջանում» «Հեզբոլլահի» ավիացիոն ստորաբաժանմանը պատկանող ահաբեկչական օբյեկտին: