Արևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում
PoliticsԱրևմուտքը հերթական սադրանքն է նախաձեռնում Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի դեմ
Ադրբեջանական թուրանը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշել է, թե Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Երևանին և Բաքվին ևս հրավիրել հուլիսի 9-ից 11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նաև խաղաղության պայամանգիրն ամբողջացնելու նպատակով։
Ըստ ԱՄՆ-ում գործող ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակմանը՝ հստակ չէ՝ հրավերն ո՞ւմ է ուղարկվելու, կամ արդեն ուղարկվել է, թե՝ ոչ։ Կմասնակցե՞ն և ի՞նչ մակարդակով կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Պաշտոնական Երևանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է նման հնարավորությունը՝ պնդելով, թե բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկացնում են։
Մինչ այդ երեկ Բաքու է մեկնել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, որը նախօրեին ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջան նախատեսվող իր այցին ու խաղաղության բանակցություններին։
«Մենք հստակ ենք Ալիևի հետ, ժամանակն է խաղաղության և դա միայն Ադրբեջանի հարցը չէ, դա ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի հարցն է, այդ բոլոր երկրները հիմա արտահանում են աշխարհ կա՛մ Չինաստանով, կա՛մ Ռուսաստանով, մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ ուրիշ ավելի լայն կարող է գնալ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա։ Այդ դիտանկյունից մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Օ՛Բրայենը՝ այդ կերպ հաստատելով, թե ո՞րն է արևմուտքի իրական նպատակները Հարավային Կովկասում, այն է վերահսկել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ նշում են, թե այն պետք է անցնի Հայաստանի իրավազորության ներքո։
Թերևս Հայաստանի իրավազորություն ասելով՝ փաշինյանական վարչախումբը պատկերացնում է միայն արևմտյան վերահսկողություն և չի ցանկանում իրագործել եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջը, ըստ որի հաղորդակցությունները պետք է վերահսկվեն ՌԴ ԱԴԾ-ի կողմից։
Ալիսա Մելիքյան