Երբեք չէի մտածում, որ նա կգա և կխոսի ինձ հետ. Կվարացխելիան` Ռոնալդուի մասին
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպման մասին։
«Մենք հանդիպեցինք խաղից առաջ, և նա ինձ հաջողություն մաղթեց: Երբեք չէի մտածում, որ նա կգա և կխոսի ինձ հետ։ Նա հիանալի խաղացող է և հիանալի մարդ։ Դրա համար նա մեծ անհատականություն է։ Ես շատ եմ հարգում նրան, նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Երբ նա գալիս է քեզ հետ խաղից առաջ խոսելու, դա զարմանալի է, ինչը մեզ օգնեց հավատալ, որ մենք այսօր կարող ենք ինչ-որ բան անել»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք՝ խաղից հետո ֆուտբոլիստները փոխանակվել են մարզաշապիկներով:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Վրաստանի ազգային հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ (2:0) և երրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Սլովենիայի հետ, իսկ Վրաստանը կխաղա Իսպանիայի հետ։