Արթուր Վանեցյանի կարծիքով հարկավոր է զսպել և չեզոքացնել երկրում առկա 5-րդ շարասյան գործունեությունը
Politics«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին անհանգստացնում են բոլոր այն քայլերը, որոնք վնասում են ինչպես հայ-ռուսական, այնպես էլ Հայաստանի և այլ երկրների հարաբերությունները:
Նրա կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը որևէ շահ չունեն։ Ուստի, շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները հանրության կողմից արժանանան գիտակցված և շատ կոշտ հակահարվածի։
Նման հակահարված տալու համար նա կարևորել է ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակության հասունությունը, ինչը ըստ Վանեցյանի՝ անհրաժեշտ գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար։
ԱԱԾ նախկին տնօրենը, լինելով ներկայիս արտախորհրդարանական ամենակոշտ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի առաջնորդը, միևնույն ժամանակ լավ գիտի, թե երկրի ազգային անվտանգության համար ինչպիսի սպառնալիք կարող է դառնալ 5-րդ շարասյուն ասվածը: