Հայաստանի քաղաքական վեկտորը ավելի է թեքվում դեպի Արեւմուտք. ՌԴ փոխվարչապետ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն ու Եվրոմիությունը անհամատեղելի են, իսկ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։
«Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ ֆորումում ունեցած ելույթում Օվերչուկն ասել է. «Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոմիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մտերմությունից, նույնպես պետք է ընկալվեն որպես վճար, որ մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար գին, հետևաբար որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»։