Մբապեն տեսողության հետ խնդիրներ ունի. Դեշամ
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի մասին։
«Կիլիանի առողջական վիճակը օր-օրի ավելի է բարելավվում: Այտուցը գրեթե անցել է և նա սկսել է հարմարվել պաշտպանիչ դիմակին։ Նա շնչառության հետ կապված խնդիրներ չունի, բայց տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ Որոշ իրավիճակներում դիմակը սահմանափակում է դիտման անկյունը: Դրա պատճառով նա կարող է խաղային որոշ դրվագներից կտրվել»,- Դեշամի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ Մբապեն կոտրել էր քիթը Եվրո-2024-ի Ավստրիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում (1:0): Վնասվածքի պատճառով 25-ամյա հարձակվողը բաց թողեց երկրորդ տուրի Նիդերլանդների դեմ խաղը (0։0):