Կշեռքի նժարին պետությունպետականություն ունենալ-չունենալու հարցն է, մյուսին՝ սեփական-խմբային շահն ու ամբիցիաները. Աննա Կոստանյան
PoliticsԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սրբազան շարժմանը հասցված ցանկացած վնաս նիկոլ փաշինյանի բերանը լեզու դրեց, իսկ ձեռքը մեծ խաղաքարտ տվեց՝ ամեն անգամ շահարկելու ընդդիմադիր դաշտի ապիկարության փաստը։ Ապրեն բոլորը։
Ուղղակի հետաքրքիր է, նիկոլի՝ «շարժումը ներսից քանդվեց» թեզին նպաստողները դա անգիտակի՞ց են անում, թե լավ մտածված ծուղակ են սարքել/սարքում Սրբազանի համար։
Մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտի տարբեր թևերին օբյեկտիվ քննադատողների բերանը փակելով շատ արատավոր պրակտիկա է ստեղծվել. «նիկոլի ջրաղացին ես ջու՞ր լցնում» շանտաժով բոլոր առողջ քննադատողներին զսպում են, որ հանկարծ ճիշտը երեսներին չասվի, «մենք գիտենք ինչ ենք անում» մեծամտություններով գործընթացները տանում քաղաքականության մեջ սովորություն դարձրած ձախողված ճանապարհներով, հետո մեղքը գցում ժողովրդի վրա, թե «մենք ամեն ինչ արեցինք, բայց ժողովուրդը չարձագանքեց, ժողովուրդը վատն ա», և այլն։
Էս ամենից շատ հետաքրքիր փակուղային իրավիճակ է ստեղծվել․ մի կողմից ընդդիմության ներսում տասնյակ տարիներով իրար հանդեպ «վաստակած» անհանդուրժողականությունը, մեծամտությունն ու տոտալ անվստահությունը միայն ու միայն նիկոլին է ձեռնտու, քանի որ «գյուղացի Համբոյի» տանն ընկած կռիվներն օգնում են նրան ամրապնդվել գահին, իսկ մյուս կողմից էլ ժողովրդի մոտ էդ կռիվներն ավելացնում են աննկարագրելի ատելությունն առ ընդդիմություն ավելի, քան ատելությունը հող, հայրենիք հանձնած, ստերի արքա կարգված մոլեռանդի։ Հետևաբար ընդդիմության բոլոր թևերը իրենք իրենց հարց պիտի տան՝ արդյո՞ք հենց իրենք չեն հանդիսանում նիկոլ փաշինյանի իշխանության ամուր երաշխիքը։
Մի քիչ զսպել է պետք քաղաքական հավակնություններն ու մեծամտությունը։ Կշեռքի նժարին պետություն/պետականություն ունենալ/չունենալու հարցն է, մյուսին՝ սեփական/խմբային շահն ու ամբիցիաները։ Գցեք, բռնեք, թե որն է ձեզ համար առավել կարևոր, ու հիշեք, երբ բանը բանից անցնի, ոչ ոքի չի ներելու՝ սպասելու, վերջում սպիտակ շապիկներով ավերակների վրա որպես փրկիչ գալու համար․․