Քոբուլեթիում շաուրմայից ութ մարդ է թունավորվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևծովյան Քոբուլեթի քաղաքում շաուրմայից առնվազն ութ մարդ է թունավորվել։ Այս մասին ասվում է Վրաստանի Սննդի ազգային գործակալության տեղեկատվության մեջ, հաղորդում է Jnews-ը։
Հնարավոր զանգվածային թունավորման մասին տեղեկություն ստանալուց հետո գործակալությունը ստուգայց կատարելու նպատակով խումբ է ուղարկել դեպքի վայր։ Պարզվել է, որ «Գիվի Շաուրմա ածուխի վրա» կոչվող հաստատությունը սննդի գործակալության լիազորագիր չունի։ Շաուրմայի խանութը տուգանվել է։ Հայտնաբերվել են նաև այլ անհամապատասխանություններ:
«Մոնիթորինգի շրջանակներում դեպքի վայրից վերցվել են սննդամթերքի նմուշներ և ուղարկվել լաբորատորիա մանրէաբանական հետազոտությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։