Հրապարակվել է երեկ ողբերգական վթարից մահացած երեխայի և վիրավորների ինքնությունը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը մոտ 10 տարեկան տղա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդի երեխաներն են: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Սպիտակի բաժնի, ՊԾ Լոռու մարզի գումարտակի և Սպիտակի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 34-ամյա Գոհար Մ․-ն, վթարի հետևանքով նրա 10-ամյա տղան՝ Պողոս Ս․-ն տեղում մահացել է, իսկ Գոհար Մ․-ն և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և ռեանիմոբիլով տեղափոխել Երևան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live