Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար
SocityԱկբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում և հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.
- գտնվում են գյուղական վայրում,
- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
- ունեն առնվազն 5 սենյակ,
- ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։
Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝
- 3 000 000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական),
- 2 000 000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական),
- 1 000 000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական):
Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։
Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։
Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին։
Ծրագրի շրջանակում առաջիկայում կկայանա ևս 2 մրցույթ։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: