Գագիկ Ծառուկյանի շուրջ հյուսվող ասեկոսեները որևէ հիմք չունեն
Մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել, թե ԲՀԿ-ում ամեն ինչ այն չէ, որ շուտով ԱԺ համանուն խմբակցությունը կսկսեն լքել այլ պատգամավորներ և կուսակցիներ ևս: Նույնիսկ սկսել են անուններ շրջանառել, և այդ ամենը կապում են այս օրերին ԲՀԿ առաջնորդի, ԱԺ պատգամավորների ու կուսակիցների լռության հետ: Մինչդեռ, պարզվում է, որ ամեն ինչ ավելի քան լավ է, իսկ ԲՀԿ-ն շարունակում է իր բնականոն կյանքով ապրել ու բարգավաճել:
Ուշագրավ է, որ ասեկոսեներ տարածողները հաշվի չեն առնել, որ օգոստոս ամիսը նաև հանգստի ամիս է և, բնականաբար, բոլորը, այդ թվում՝ պատգամավորներն իրավունք ունեն հանգստանալու: Ինչ վերաբերում է լուրերին, թե իշխանություններն ամեն ինչ անում են ԲՀԿ-ն կազմաքանդելու համար, դա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ծառուկյանի կուսակիցներն ավելի քան վճռական են տրամադրված և չեն պատրաստվում լքել ո՛չ կուսակցությունը, ո՛չ էլ խմբակցությունը: