Մեր գյուղն անտեր է մնացել, ոնց որ եթիմ երեխա լինենք, դժոխքի դռանն ենք ապրում. Լենա տատիկը՝ Սրբազանին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր գյուղը մնացել է անտեր. Չկա այն, որ եղել է, չունենք այն, որ ունեցել ենք: Կիրանցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանն ասաց կիրանցի բնակիչ Լենա տատիկը։
«Կամուրջին տիրանում են, ասում են՝ թուրքին է: Ո՞նց է թուրքինը, որ մենք ենք սարքել: Ո՞նց կարելի է տենց բան ասել: Մեզ մի լավ տեր է պետք, չմնանք անտեր: Մնացել ենք եթիմ երեխու պես, ուրիշի ձեռի ենք նայում, թե ով մի բաժակ ջուր կտա կամ մի կտոր չոր հաց: Մեզ տեր է պետք, որ էս գյուղին տիրություն անի, որպես որբանոցից տարած երեխեքի:
Փառք Աստծո, էսպես էլ ենք ապրում, բայց սա ապրել չի: Դժոխքի դռանն ենք ապրում»,- ասաց Լենա տատիկը։