Թուրքիայում կան զոհեր և վիրավորներ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում Դիարբեքիր և Մարդինի շրջանների միջև նախօրեին հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել AFAD-ի (Անտառների կառավարման վարչության) հրշեջ բրիգադի, 112 շտապօգնության, ժանդարմերիայի խմբերի և Դիարբեքիրից քաղաքացիների ջանքերի շնորհիվ, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հրդեհի մասին տեղեկություն է հայտնել սոցցանցում գրառմամբ։ Նա հայտնել է, որ Դիարբեքիրում 3, Մարդինում՝ 2 քաղաքացի հրդեհի զոհ են դարձել։ «Դիարբեքիր նահանգի Չընար շրջանի Քյոքսալան գյուղական շրջանում ժամը 22:15-ին բռնկված հրդեհը քամու ազդեցությամբ ընդգրկել է Յազչիչի, Բաղրըք և Աղաչսևեր թաղամասերը, շարունակվել է դեպի Յուջեբաղ, Շենյուվա և Եթքինլեր թաղամասեր։ Այն նաև առաջ է շարժվել դեպի Մարդինի Մազըդաղը շրջանի Յուջեբաղ, Շենյուվա և Եթքինլեր թաղամասեր, սակայն մեր թիմերի և քաղաքացիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ամբողջությամբ վերցվել է վերահսկողության տակ։ Ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել են Դիարբեքիրում գտնվող մեր 3 և Մարդինի 2 քաղաքացիներ, իսկ վիրավորների բուժումը շարունակվում է»,- գրել է ներքին գործերի նախարարը։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել՝ 44-ը, որոնցից 10-ը ծանր վիճակում են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live