Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր կառավարությունը որոշում է կայացրել Կանադայի քրեական օրենսգրքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին», - լրագրողներին հայտնել է հանրային անվտանգության հարցերով նախարար Դոմինիկ Լեբլանը:
Նախարարը հավելել է, որ նման գործողություններով Օտտավան «հստակ ազդանշան է ուղարկում այն մասին, որ Կանադան կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ԻՀՊԿ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար»։
Լեբլանը բացատրել է, որ իշխանությունները որոշել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում «կանադական հետախուզական ծառայությունների առաջարկությամբ, ինչպես նաև՝ ելնելով արտաքին քաղաքական նկատառումներից»։ Նրա խոսքով, Օտտավան հետախուզական ծառայություններից ստացել է «ծանրակշիռ և համոզիչ ապացույցներ», որ դա պետք է արվի:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, իր հերթին, կոչ է արել Իրանում գտնվող բոլոր կանադացիներին հնարավորինս արագ վերադառնալ հայրենիք, իսկ այնտեղ գնալու մտադրություն ունեցողներին՝ հրաժարվել նման ծրագրերից։ Նա հիշեցրել է, որ Օտտավան խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ, ուստի չի կարողանա որևէ օգնություն ցուցաբերել իր քաղաքացիներին։