Մինչև այսօր ունենք կալանավորվածներ, այսօր էլ շարունակում են hալածանքները, ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 12-ի դեպքերի հետ հետևանքով ունենք բազմաթիվ վիրավորում ստացածներ, որոնց մինչև երեկ չէ առաջին օրը գիշեր ոչ մի դատական բժիշկ չէր այցելել, գիտեք՝ կտրված մատներով հայրենակից ունեինք։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մինչև այսօր ունենք բազմաթիվ կալանավորվածներ, այսօր էլ շարունակում են հալածանքները՝ մարդկանց տներից հանելու, վախեցնելու, սարսափեցնելու, զուտ նրա համար, որ մարդիկ ճշմարտության համար պայքարի են դուրս եկել։ Գործարարների վրա ճնշում կա, վիրավորումներ են ստացել արվեստագետները՝ Արսեն Գրիգորյան, Արմեն Հյուսնունց, որոնք մասնակից են եղել պայքարին»,- ասաց Սրբազանը։
Նրա խոսքով՝ այս ամենի պատասխանատուն մեկ մարդ է՝ կառավարության ղեկին նստածը, որը գոյություն չունի խորքում։
«Նրա հետ միասին պատասխանատու են նաև ոստիկանական համակարգի գլխին գտնվող այն մարդիկ, որոնք այս հրամանները տվել են ու նրանք, որոնք իրագործել են։ Մենք դրա մասով հաղորդումներ ենք ներկայացնելու։ Մի փաստ արձանագրեմ՝ այս ընթացքում բերման են ենթարկվել միայն քաղաքացիները, իսկ ոստիկանների նկատմամբ որևէ վարույթ կամ այլ բան գոյություն չունի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ, ինչի արդյունքում տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել քաղաքացիները։