Հայտնի է հոսանքահարվելու հետևանքով բարձրությունից ցած ընկնած և մահացած քաղաքացու ինքնությունը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի «Հագուստի աշխարհ»-ի մոտ քաղաքացի է հոսանքահարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։
Մինչ դեպքի վայր կժամանեն ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի աշխարհ»-ի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հոսանքահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Վաչագան Խալաթյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1 հասցեում գտնվող «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակի արտաքին լուսավորությունը վերականգնելու ժամանակ պատահաբար հոսանքահարվել է, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին , որ մահացած Վ. Խալաթյանը «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության Արմավիրի մարզի գրասենյակի պատասխանատուն է, սակայն Գ․ Շամշյանի տեղեկություններով նա նշված տարածքի սեփականատերն է, իսկ տարածքը վարձակալված է եղել «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության կողմից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live